|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը, մասնավորապես՝ ԱԳՆ-ն, ցավակցական հաղորդագրություն չտարածեց Հարավային Սուդանում կործանված օդանավի անձնակազմի հայ անդամների մահվան կապակցությամբ, պատասխանեց. «Նախ՝ մենք առաջիններից էինք, որ իմացել ենք դեպքի մասին, ճշտել ենք անունները, անընդհատ հետևում ենք ստեղծված վիճակին: Բայց եթե ես ճիշտ եմ հիշում, պետք է որ ցավակցական հաղորդագրություն լինի, ես մի հատ կնայեմ, պետք է որ լինի ԱԳՆ մամուլի խոսնակի կողմից հաղորդագրություն»:
Նշենք, որ մինչ այս պահը պետական որևէ գերատեսչություն ցավակցություն չի հայտնել զոհված 5 ՀՀ քաղաքացիների հարազատներին: