|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո անդրադարձել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու այն աղմկահարույց հայտարարությանը, թե «թքած Հայաստանի վրա»:
«Ես չեմ կարծում, որ այդ անհեթեթ հայտարարությունը պահանջում է բազմաթիվ պաշտոնյաների արձագանքը, այդքան չարժևորենք, բավական է այն պատասխանը, որը տվել է դեսպանը Ռուսաստանում»,-ասաց նա` հավելելով, որ իր անձնական վերաբերմունքը նույնն է, ինչ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացունը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է համարում, որ արգելք դրվի Ժիրոնվսկու Հայաստան այցելության վրա, Շավարշ Քոչարյանը նշեց, որ չի կարծում, թե պետք է այդքան արժեք տալ այդ անհեթեթ հայտարարությանը: