|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտնի է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կայացած` «Հերտա»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում: ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ՝ վնասվածքի հետ կապված որոշ մանրամասներ պարզելու համար.
«Առաջին խաղակեսի միջնամասում ցավեր զգացի և փոխարինում խնդրեցի: Բլաշիկովսկին արդեն պատրաստվում էր դուրս գալ փոխարինման, բայց այդ պահին մենք վտանգավոր պահ ստեղծեցինք մրցակցի դարպասի մոտ: Ես հարվածեցի գնդակին, որից հետո զգացի, որ ցավն ավելի ուժեղացավ, և այլևս չկարողացա շարունակել հանդիպումը: Բուժզննումը ցույց տվեց, որ աջ ոտքիս ազդրի մկանի կտրվածք կա: Բժիշկների կարծիքով` ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Հուսով եմ, որ վերականգնումս արագ կընթանա և մոտ ապագայում կկարողանամ ամբողջովին ներդնել ուժերս ինչպես իմ ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի խաղերում»: