|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 4-9-ը Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ՀՀ բռնցքամարտի առաջնություն. հայտնում են ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայից:
Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 100 բռնցքամարտիկ, այդ թվում` հավաքական թիմի գրեթե բոլոր մարզիկները: Այս առաջնությանը բացառության կարգով չեն մասնակցի վերջերս Կալինինգրադում անցկացված 19-22 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մեդալակիր դարձած մեր բռնցքամարտիները` Կորյուն Սողոմոնյանը (ոսկե մեդալակիր), Արամ Ավագյանը (արծաթե մեդալակիր) և Նարեկ Աբգարյանը (բրոնզե մեդալակիր): Տղաները Կալինինգրադում ունեցած ծանր մարտերից հետո պետք է վերականգնվեն, իսկ իրենց տեղը ՀՀ հավաքականում կպաշտպանեն:
Փետրվարի 4-ին կանցկացվի միայն կշռումն ու բուժստուգումը, որից հետո նոր կհրապարակվի ՀՀ առաջնության մասնակիցների ստույգ թիվը: Փետրվարի 5-ից արդեն մարզահամերգային համալիրի ճեմասրահում կմեկնարկեն մենամարտերը: