|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ
Վեհափա՛ռ Տեր, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ: Մենք բարձր ենք գնահատում Հայ Առաքելական Եկեղեցու և անձամբ Ձեր ավանդը մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում:
Ձեր գործունեությունն այս 15 տարիների ընթացքում նպատակաուղղված է եղել ավանդական քրիստոնեական արժեքների սերմանմանը և քրիստոնեական ընկալումների ամրապնդմանը մեր ժողովրդի առօրյա կյանքում: Դուք դա կատարել և շարունակում եք կատարել անմնացորդ նվիրումով և Ձեզ բնորոշ հատուկ նախանձախնդրությամբ:
Կրկին շնորհավորելով Ձեզ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, արևշատություն և Ձեր բոլոր նվիրական իղձերի իրականացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի շահ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: