|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Այսօր կայացան ¼ եզրափակիչ մենամարտերը: Հայ մարզիկներից ¼ եզրափակիչի արգելքը հաղթահարեցին 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը և 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, ովքեր, դուրս գալով կիսաեզրափակիչ, առնվազն ապահովեցին բրոնզե մեդալը: Կիսաեզրափակիչի ճանապարհին Ալեն Դանիելյանը գեղեցիկ ոճով հաղթեց հունգարացի Դավիթ Կովաչին, իսկ Սերյոժա Հակոբյանը պարտության մատնեց բելառուս Ռոման Կարաչանին:
Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելուն մոտ էր նաև 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ում ընդամենը մի քանի միավոր չբավարարեց Ռուսաստանը ներկայացնող Իվան Կոզլովսկու հետ պայքարում: Հարկ է նշել, որ սա Արարատ Գյուլբանգյանի առաջին մրցելույթն էր նման հեղինակավոր մրցաշարերում:
Լավ հանդես եկավ նաև գերծանր քաշային Գնել Մուրադյանը, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել ¼ եզրափակիչ մենամարտին: