|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի 2-րդ ռակետ` 28-ամյա բրիտանացի Էնդի Մարեյը 3 ժամ 25 րոպե տևած խաղում 6:3, 6:7(5), 6:2, 6:3 հաշիվներով առավելության հասավ աշխարհի 7-րդ ռակետ` 33-ամյա իսպանացի Դավիդ Ֆերերի նկատմամբ:
ATP վարկանշային աղյուսակի 14-րդ թենիսիտ` 25-ամյա կանադացի Միլոշ Ռաոնիչը 1/4 եզրափակիչում` 2 ժամ 19 րոպե տևած խաղում 6:3, 3:6, 6:3, 6:4 հաշիվներով առավելության հասավ աղյուսակի 25-րդ ռակետ` 29-ամյա ֆրանսիացի Գաել Մոնֆիսի նկատմամբ:
Եվ այպես, եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն Մարեյ-Ռաոնիչ և Ֆեդերեր-Ջոկովիչ զույգերը: