|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի ԱԳ նորանշանակ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան հետևում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` հայկական կողմի նախապատրաստություններին:
Ըստ Haberler-ի՝ «արդար» չգնահատելով Հայաստանի այս մեթոդը` Չավուշօղլուն պնդել է, որ անհնար է այս խնդիրը «ոչ արդար» հիշողությամբ, միակողմանի լուծել: Նա հիշեցրել է տարիներ առաջ Էրդողանի արած առաջարկը` Հայաստանի նախագահին՝ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծել «իրադարձություններն ուսումնասիրելու համար», որը հայկական կողմը մերժել էր:
Չավուշօղլուն Հայաստանին և հայկական Սփյուռքին մեղադրել է «երրորդ երկրների միջնորդությամբ տարբեր նախաձեռնություններ իրագործելու մեջ», հատկապես՝ ներքին կամ միջազգային խորհրդարաններում Հայոց ցեղասպանության քննարկման հարցում:
Չավուշօղլուն դարձյալ խորհուրդ է տվել այս հարցը «թողնել պատմաբաններին»: