|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 11-ին Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանում անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինիքի (ՆԱՏՕ) խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության առաջին նստաշրջանը:
Նիստի օրակարգում եղել է պատվիրակության նախագահ ընտրելու հարցը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) կողմից որպես թեկնածու առաջադրվել է ԱԶԿ Անթալիայի պատգամավոր և երկրի նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Քվեարկության արդյունքում ձայների բացարձական մեծամասնությամբ Չավուշօղլուն ընտրվել է պատվիրակության նախագահի պաշտոնում: