|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց նախորդ տարվա նոյեմբերի 5-ի Կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով դատաքննությանը:
Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Այսօր դատարանում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ դատարանը երեկ մերժել էր նրա խափանման միջոցի վերաբերյալ` նրա պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը:
Հովհաննիսյանը նշեց, որ իր համար զարմանալի կլիներ, եթե դատարանը բավարարեր այդ միջնորդությունը: «Դատարանը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեզ դատում են մեր հայացքների համար: Պետական էլիտան այսօր Հայաստանը դարձրել է ոստիկանական բռնապետություն: Ես չէի կարող լռել, դրա համար էլ դիմեցի արժեքային հեղափոխության: Իշխանությունը, դատելով մեզ, ինքնակործանման է գնում»,- նշեց նա և հավելեց, որ իրենք պայքարը տանելու են ավարտին: