|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, մեղադրվում է նոյեմբերի 5-ին Կենտրոնում խուլիգանություն կատարելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Այս մասին yerkir.am-ի ն հայտնեց Շահենի մայրը` Ռուզաննա Բադալյանը, ով քիչ առաջ որդու հետ դուրս եկավ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից:
Տիկին Ռուզաննան նշեց, որ ոստիկանության նման որոշումն իրենց համար անսպասելի էր:
Նշենք, որ Շահենին տրամադրվել է հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը, իսկ նրա օրինական ներկայացուցիչ ընտրվել է մայրը, այսինքն` Շահենի նկատմամբ հսկողությունը հանձնվել է նրան: