|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով դատավարությունը: Դատական նիստին հետևելու է եկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ միշտ էլ հետևել է այս գործի քննությանը, այցելել է կալանավայրում գտնվող ամբաստանյալներին:
«Մնացական Մարտիրոսյանի և նրա նման դատավորների դատավարական գործողություններին ես լուրջ չեմ վերաբերվում»,- նշեց պատգամավորը:
Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանը եղել է «7-ի գործը» քննող դատավորը: