|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այս ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում փորձ է արվելու ներդնել նոր հանրակրթական առարկա` «Ազգային երգն ու պարը»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը` 2014-2015 ուսումնական տարվա համար: Համաձայն հրամանի՝ ծրագրերը փորձարկելու են ՀՀ հետևյալ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝
1) Երևանի N 11 հիմնական դպրոց
2) Երևանի N 20 հիմնական դպրոց
3) Երևանի N 52 հիմնական դպրոց
4) Երևանի N 92 հիմնական դպրոց
5) Երևանի N 131 հիմնական դպրոց
6) Երևանի N 150 հիմնական դպրոց
7) Երևանի N 162 հիմնական դպրոց
8) Երևանի N 200 հիմնական դպրոց
9) ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյանի N 2 հիմնական դպրոց
10) ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիրի N 5 հիմնական դպրոց: