|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` առարկային 6-րդ դասարանում կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5 դասաժամ:
6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները: Սովորողներն այս դասարանում կծանոթանան համայնքային, ծիսական, հարսանեկան և աշխատանքային պարերին և պարերգերին, կխորացնեն գիտելիքները պաշտամունքային պարերի և պարերգերի մասին, ինչպես նաև կսովորեն մանկական խաղերգեր և հայրենասիրական երգեր: Ծրագրում կարևոր տեղ է հատկացվել որսորդական պարերին և հատկապես ռազմապարերին: