|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բաղրամյան պողտայում շարունակվում են 5-օրյա ցույցն ու նստացույցը: Երեկվանից սկսած` աննախադեպ բազմամարդ է Բաղրամյան պողոտան. ընդ որում` մեծ է երիտասարդության թիվը:
Ուշ գիշերվանից սկսած` Բաղրամյան պողոտայում գիշերող երիտասարդությունը ինքնակազմակերպվում է` բոլոր առումներով: Երգում են, շուրջպար բռնում, հնչում են ազգային, ազգագրական ու հայրենասիրական երգեր, որոնք կարող են բարձրացնել յուրաքանչյուր հայի ոգին: Եվ եթե նախորդ օրերին երաժշտությունը միացնում էին բարձրախոսներով, հիմա արդեն ցուցարարների շարքերում են դհոլ, զուռնա և դուդուկ, կիթառ, թմբուկ նվագող երիտասարդներ, և փաստորեն, ցույցն ընթանում է կենդանի երաժշտության ներքո: