|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարվանից կուսուցանվի «Արցախի պատմություն» առարկան, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը՝ ընդգծելով՝ Արցախի պատմության ծրագիրը կազմվում է այն տրամաբանությամբ, որ ժամանակագրական առումով փոխլրացնելով Հայոց պատմությունը, այդ համատեքստում տեղայնացվեն Արցախին վերաբերող իրադարձությունները:
«Նախատեսվում է, որ առաջին փուլում այն կուսուցանվի միայն 8-9-րդ դասարաններում, սակայն հետագայում կներառվի նաև այլ դասարանների ուսումնական ծրագրում»,- ասել է Նորայր Մկրտչյանը: