|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հիմնախնդիրների վերհանման և լուծումների առաջադրման հանձնախմբի երաշխավորմամբ` 2011-2012 ուսումնական տարում տարրական դպրոցում կուսումնասիրվի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան` անցնելով համապատասխան փորձաշրջան:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի որոշմամբ ձևավորած մասնագիտական հանձնախմբի կողմից կազմվել է տարրական դպրոցի ծրագիր: Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել տարրական դպրոցի քառամյա ուսուցման պահանջներն ու առանձնահատկությունները:
Առարկայի փորձնական ներդրման համար ընտրվել են հանրապետության մի շարք դպրոցներ: