|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսուհետ Ռուսաստան կաթնամթերք կմատակարարեն թուրքական ընկերությունները: Այդ մասին ասվում է «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության հայտարարության մեջ. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանն ու Թուրքիան թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին արձանագրություն են ստորագրել: Նշվում էր, որ խոսքը գնում է այնպիսի ապրանքատեսակների արտահանման մասին, որոնք նախկինում երբեք չեն արտահանվել Ռուսաստան:
Այսպիսով՝ ներկայումս, բացի մսամթերքից և ձկնեղենից, Թուրքիան երկիր կմատակարարի նաև կաթնամթերք:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների, արևմտյան մի շարք երկրներից ապրանքների ներկրման արգելք էր մտցրել: Այդ ապրանքների թվում էր նաև կաթնամթերքը: