|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԼՂՀ Հադրութի շրջանի կամավորական խումբը՝ կազմված ազատամարտիկներից ու կամավորներից, այս պահին գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծում։ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը կամավորական խմբի հետ միասին մեկնել է առաջնագիծ։
Yerkir.am-ի հետ զրույցում Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը նշեց, որ չի կարող շատ ինֆորմացիա հայտնել հասկանալի պատճառներով, սակայն նշեց, որ ինքը այս պահին կամավորական խմբի հետ գտնվում է դիրքերում։
Կամավորները եղել են Հադրութի շրջանի Առաքել, Տող, Թաղեր և այլ գյուղերից։