|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին տուրի 2-րդ խաղում «Ալաշկերտ»-ը «Նաիրի» մարզադաշտում ընդունեց «Արարատ»-ին: Գոլառատ խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կարողացան կամային հաղթանակ տոնել: Հանդիպման 7-րդ րոպեին Կևին Ռոբինը հեռվից կատարած գեղեցիկ հարվածով գրավեց ալաշկերտցիների դարպասը: Մինչ ընդմիջման գնալը տան տերերը հավասարեցրեցին հաշիվը: 35-րդ րոպեին գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Արարատ Առաքելյանը: 68-րդ րոպեին արարատցիները կրկին առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Ռակիչը: Ընդամենը 1 րոպե անց Նորայր Գյոզալյանը հաշիվը դարձրեց 2:2: 75-րդ րոպեին Արսեն Բալաբեկյանի խփած գոլը դարձավ հաղթական «Ալաշկերտ»-ի համար: «Ալաշկերտ»-«Արարատ»՝ 3:2