|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆուտբալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Միկա»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Արարատ»-ին: 4-րդ րոպեին Ռաֆայել Նազարյանը առաջ մղեց դաշտի տերերին: 12-րդ րոպեին Վարդգես Սաթումյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 12 րոպո անց Սաթումյանը դուբլ ձևակերպեց: 75-րդ րոպեին հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Ռակիչը:
Հիշեցնենք, որ 12-րդ տուրի 2 հանդիպում տեղի էր ունեցել երեկ:
Քիչ հետո՝ 17:00-ին կմեկնարկի տուրի վերջին հանդիպումը: «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ կմրցի «Բանանց»-ի հետ: