|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Ալաշկերտ»-ը հերթական հաղթանակը տոնեց: Աբրահամ Խաշմանյանի թիմը արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահի` «Ուլիս»-ի դարպասը: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Միհրան Մանասյանը57’, 61’, ևս մեկ գոլ հեղինակեց Հեբեր Արուժոն 79’:
«Գանձասար Կապան»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Միկա»-ի նկատմամբ: 61-րդ րոպեին Թայմուրազ Տոբոևը առաջ մղեց հյուրերին: 70-րդ րոպեին Ացամազ Բուրաևը հավասարեցրեց հաշիվը, իսկ 10 րոպե անց Գոգիտա Գոգատիշվիլին հաղթանակ պարգևեց իր թիմին: