|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ԼՂՀ Քաշաթաղի հյուսիսային մասում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
Նշվում էր, որ քաղաքապետը ծայրահեղ ծանր վիճակում է:
Yerkir.am-ի թղթակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացնում է, որ, ըստ բժիշկների, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Նախնական հետազոտություն է կատարվել, բայց հստակ որեւէ այլ տեղեկություն, այս պահի դրությամբ, բժիշկները դժվարանում են ասել:
Հիվանդներին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: