|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Shamshyan.com-ի հաղորդմամբ` բնակիչները փակել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհը:
Արդեն մի քանի օր է՝ նշված գյուղի բնակիչները զրկվել են ջրից, որոշներն էլ պնդում են, որ իրենց տներում խմելու ջրի փոխարեն ծորակից հոսում է կոյուղաջուր:
Գյուղացիների խոսքով` դիմել են գյուղապետարան, ջրային հարցերով զբաղվող մարմիններին, սակայն մինչ օրս որևէ սպառիչ պատասխան չեն ստացել, և պարզ չէ, թե իրենք երբ խմելու ջուր կունենան:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: