|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր առավոտյան Երևան-Արմավիր մայրուղին Մայիսյան գյուղի բնակիչները երկկողմանի փակել էին: Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիների բողոքի պատճառը ոռոգման ջուրն է:
«Մինչ այս բնակիչներն իրենց դաշտերը ոռոգել են Արազ գետի ջրով, սակայն հիմա քանի որ ջրի մակարդակն իջել է, այլևս չեն կարողանում այն օգտագործել: Ոչ մի տարի նման խնդիր չենք ունեցել, հիմա երևի պետք է թուրքերի հետ բանակցություններ լինեն և ջրի օգտագործման ծավալները մի փոքր ավելացնեն»,-ասաց գյուղապետը:
Նա տեղեկացրեց նաև, որ գյուղացիներն Ախուրյանի ջրամբարի ջրով են սկսել ոռոգել այգիները, սակայն քանի որ այսօր կիրակի է` ոչ ախատանքային օր, ջրամբարի ջուրը դեռ չէին բացել: Մովսիսյանի հավաստմամբ` քիչ առաջ պատկան մարմինների ներկայացուցիչները գյուղացիների հետ հանդիպել են ու խոստացել, որ մինչև երեկո ջուրը կլինի, գյուղացիներն էլ ճանապարհը բացել են: