|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օգոստոսի 20-ին մեկնարկել է սիրողական որսի հերթական շրջանը, որսորդները եւս մեկ անգամ հնարավորություն են ստացել ոչ միայն որս անելու, այլև որսահանդակներ համարվող` հացահատիկային կուլտուրաների դաշտերը ոտնակոխ անելու: Գաղտնիք չէ, որ որոշ որսորդներ չեն տիրապետում որսորդական կուլտուրային, որսահանդակները չեն տարբերում գյուղատնտեսական հողատարածքներից եւ շատ հաճախ գործունեություն ծավալում հացահատիկային մշակաբույսերի արտերում, բանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքներում:
Yerkir.am-ին հողագործների տրամադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ, օրինակ, լորի որսն իրականացվում է Կոտայքի մարզի Քաղսի համայնքի հացահատիկային կուլտուրաների` դեռեւս չհնձված դաշտերում: Մեզ հետ զրույցում գյուղացիները դժգոհեցին, որ ամեն տարի նման խնդրի առաջ են կանգնում, որը լուծելը դարձել է անհնար: «Ով ոնց ուզի, որտեղ ուզի քշում է իր մեքենան, վազում որսի հետևից ու վնասում ցորենի դաշտերը: Արդեն անհնար է դրա դեմ պայքարել, սաղ արտերի հերն անիծում են»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց գյուղացիներից մեկը:
Ամբողջական հոդվածը՝ վաղը: