|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երկար բանակցություններից հետո Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները բացել են Երևան-Էջմիածին ճանապարհը:
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը տեղեկացրել էր՝ շատ հավանական է, որ Մանվել Գրիգորյանը երկուշաբթի կրկին կալանավորվի և ցուցարարներին առաջարկել էր ակցիան կազմակերպել երկուշաբթի օրը՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց. «Ես էլ կմիանամ ձեզ»։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից էջմիածինցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք, ինչպես երեկ, պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։
Հավելենք, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց: