|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սևանի բաժնի ոստիկանների ձերբակալման պատճառով նրանց հարազատները փակել էին Երևան-Սևան ճանապարհը: Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ ճանապարհն արդեն բաց է: «Բացատրական աշխատանքներ են տարվել հարազատների հետ, այս պահին ճանապարհը բաց է»,- հայտնեցին մեզ:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները` Թաթուլ Գևորգյանը, Վահագն Միքայելյանը և Սահակ Դավթյանը:
Հարազատները պնդում են, որ նրանք մեղավոր չեն:
Նշենք, որ ոստիկանները կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: