|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում հունիսի 13-ին Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:
Քննարկվել են սահմանագծում տիրող իրավիճակը, երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության մի շարք հարցեր: