|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել է Արցախում տիրող իրավիճակը, այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և Արցախում, որտեղ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքներ են կատարվում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը տարածաշրջանում և Արցախում տիրող իրավիճակի մասին քննարկել են նաև երեկ երեկոյան։