|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը խոստացել է աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի հարցում` ԵԱՀԿ Խորհրդարանանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանում, որը կանցկացվի Բաքվում. հայտնում է haqqin.az-ը: Այդ մասին նա հայտարարել է Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հետևում ենք Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակին, հասկանում ենք Ռուսաստանի սպասումները, տեսնում ենք այդ ամենը: Կարծում եմ, որ, լինելով ռազմավարական գործընկերներ, ԵԱՀԿ-ում նույնպես հանդես կգանք նույն հարթակից»,- ասել է Ասադովը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հսկայական նշանակություն է տալիս ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններին: