|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Եվրոպական Միության խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-ն կաջակցի Ռուսաստանին՝ Առևտրի Համաշխարհայաին Կազմակերպություն (ԱՀԿ) մուտք գործելու հարցում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Այն բանից հետո, երբ ԵՄ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները լուծել են բոլոր այն խնդիրները, որոնք թույլ չէին տալիս ԵՄ-ին իր համաձայնությունը տալ Ռուսաստանի անդամագրմանը, ԵՄ Առևտրի հանձնաժողովի ղեկավար Կարել դը Գուխտը և Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան համաձայնագիր են ստորագրել:
Ռուսաստանն իր 1.2 տրիլիոն դոլար տնտեսությամբ ԱՀԿ կազմից դուրս երկրներից ամենամեծն է, իսկ Համաշխարհային բանկը հաշվել է, որ անդամագրումից հետո այդ թիվը միջին կիսամյակում 3.3 %-ով կարող է ավելանալ, իսկ երկար կիսամյակում՝ 11 %-ով:
ԵՄ-ն Ռուսաստանի առևտրային ամենամեծ գործընկերն է, և, իր վետոն վերացնելով, Ռուսաստանին ազատում է անդամագրման առջև ծառացած մի մեծ խոչընդոտից:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ իրենք հուսով են արդեն 153 անդամ ունեցող ԱՀԿ-ին անդամակցել 2011 թվականին: