|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման հարցը կախված է բացառապես նրանցից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ այդ հարցում Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտավորությունները։
«Ինչպես ասում են, «It's up to them»։ Եթե նրանք ցանկանում են հանդիպել, մենք միշտ պատրաստ ենք կատարել այն, ինչի մասին պայմանավորվել են մեր մասնակցությամբ», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը: