|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մոսկվան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Երևանին և Բաքվին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների իրականացման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանական ONA գործակալությանը տված հարցազրույցում. հայտնում է ТАСС-ը:
Ըստ Զախարովայի` իրենք սերտ համագործակցում են այդ հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների հետ:
Այդ համատեքստում անդրադառնալով Երևանում քաղաքական ղեկավարության փոփոխությանը` նա ընդգծել է, որ դա «Հայաստանի ներքին գործն է»:
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը շարունակվում է: Կողմերը մտադրություն են ցուցադրում շարունակել խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով` նման տրամադրվածություն գրանցվել է Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում արված հայտարարությունում:
«Ողջունում ենք բանակցություններում գերակշռող կառուցողական մոտեցումը: Անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք կողմերին, որպեսզի կյանքի կոչենք այն գաղափարները, որոնց շուրջ կողմերն ըմբռնման են հասել ավստրիական մայրաքաղաքում »,- ասել է Զախարովան և հավելել. «Սակայն համանախագահ երկրների ղեկավարները բազմիցս ընդգծել են, որ հակամարտությանը վերջ տալու պատասխանատվությունն ընկած է դրանում ներգրավված կողմերի ուսերին: Դրա համար հիմք կա: Կարևորը քաղաքական կամքն է»: