|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարչապետի այսօրվա` 496 – Ա որոշման համաձայն, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա տեղակալ Վախթանգ Միրումյանը, օգնական Էդվարդ Ստեփանյանը և թիկնապահը` ՊՊԾ աշխատակից Կարեն Նադոյանը, 2014 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը կգործուղվեն Հաագա` Արժույթի միջազգային հիմնադրամի / Համաշխարհային բանկի կառավարիչների և փոխկառավարիչների խորհրդի համաժողովի տարեկան հանդիպմանը մասնակցելու:
Ուշագրավ է, որ թե’ Գագիկ Խաչատրյանի, Վախթանգ Միրումյանի և Էդվարդ Ստեփանյանի` Հաագա գործուղման հետ կապված ծախսերն են փոխհատուցվելու բյուջեի միջոցներից` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, թե’ Խաչատրյանի թիկապահ Կարեն Նադոյանի: Ընդ որում` թիկապահի գործուղման ծախսերը փոխհատուցվելու են` համաձայն Կարեն Նադոյանի կողմից ներկայացված հաշվետվության:
Ֆինանսների նախարարը գործուղումից վերադառնալուց հետո` եռօրյա ժամկետում, պետք է կառավարության աշխատակազմին ներկայացնի Հաագա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: