|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննարկումն ավարտվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ դատախազի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանի որոշման հրապարակմանը Գագիկ Խաչատրյանը ներկա չի լինի՝ պայմանավորված առողջական վիճակով, նա կտեղափոխվի «Աստղիկ» ԲԿ։ Ի դեպ, այսօրվա նիստին դատարանում էր նաև շտապօգնության բրիգադը, որն ընդմիջման ժամանակ Խաչատրյանին դեղամիջոց է ներարկել։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։