|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոտ մեկ ժամ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին երեկ մեղադրանք է առաջադրվել Հ Հ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Նա սույն գործով հարցաքննվել է մեղադրյալի կարգավիճակով:
Նրան կալանավորելու միջնորդությունը դատարանում ներկայացնում է Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Էդիկ Հակոբյանը։ Կալանքի միջնորդությունը քննում է դատավոր Դավիթ Բալայանը։