|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հայաստանում գործող «Մեգա սպորտ» խանութների ցանցերում մարդիկ աշխատում են առանց օրինական գրանցում ունենալու. գրում է «Ժողովուրդ»-ը:
Խանութի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին դժգոհել են, որ խնդրի առաջ են կանգնել, քանի որ ընկերության տնօրինությունը հրաժարվում է իրենց գրանցել որպես օրինական աշխատողներ: Ընկերությունն անգամ հրաժարվում է տեղեկանքներ տրամադրել աշխատակիցներին:
Սակայն «Մեգա սպորտ» խանութների ցանցի տնօրենի տեղակալ Արտաշես Մելքումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է լուրը: «Այդ տեղեկությունները սխալ են, քանի որ նրանք, ովքեր աշխատում են մեզ մոտ՝ խանութում, իրենք բոլորն էլ գրանցված են: Չէ՛, չէ՛, հաստատ բոլորն էլ գրանցված են, ու խնդիր չկա»,- հայտարարել է նա:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Մեգա սպորտ» խանութների ցանցը պատկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, թեև նրա խոսնակ Նելլի Մանուչարյանը թերթի հետ զրույցում ասել է, թե Գ. Խաչատրյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը բիզնեսով չի զբաղվում: