|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օրերս մեծ շուքով ձերբակալված ՊԵԿ-ի «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանի եւ Երեւանի բնակիչ Աշոտ Գասպարյանի «տանիքի» մասին այդ գործով զբաղվող Հատուկ քննչական ծառայությունը դեռ լռում է. գրում է «Ժողովուրդը»:
Թերթին լուրեր են հասել, որ Արաբական Միացյալ Էմիրություններից ձեռք բերված խոշոր չափերի ադամանդները մարտի 1-ին մաքսային հսկողությունից թաքցնելու եւ չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու հրահանգն իր աշխատակցին տվել է անձամբ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ու երբ «բռնվել են», Խաչատրյանն անմիջապես «մեսիջ» է ուղարկել աշխատակցին, որ լռի, ամեն ինչ իր վրա վերցնի, մինչեւ ինքը կկարգավորի առաջացած խնդիրները, որպեսզի չբացահայտվի, որ ՊԵԿ նախագահը ադամանդի «գործ է անում»:
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանից, որը հերքել է լուրը: Թերթը տեղեկացել է նաև, որ Գ. Խաչատրյանը երեկ մեկնել է գործուղման: