|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: «Ստուգումների ցանկը կազմվել է 2016 թվականին, և դրա մեջ մտել են նաև պարոն Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններ և ստուգվում են։ Դա նորմալ երևույթ է»,- ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ է պարզվել ստուգումների արդյունքում, և արդյո՞ք էական խախտումներ չկան, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Կարող եմ ասել՝ ոչ»։
Դիտարկմանը` որովհետև Ծառուկյանը նրա ընկերն է, Վարդան Հարությունյանն արձագանքեց. «Ոչ, ես կողմնակալ չեմ, բոլորին ստուգում եմ։ Ես ունեմ բազմաթիվ ընկերներ և առաջինը ընկերներին եմ ստուգում»։