|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Ազգային ժողովը ձայների` 53 կողմ, 66 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց ԱԺ ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Բաբայանի կողմից ներկայացրած օրինագիծը ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, որով առաջարկվում է անցում կատարել հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով, որ խնդիրը քննարկման կարիք ունի, և քանի որ առաջիկայում սահմանադրական փոփոխություններ պետք է լինեն, ուրեմն այս փուլում Հանրապետական կուսակցությունը դեմ է քվեարկում այդ օրինագծին, որպեսզի հետագայում այն մանրամասն քննարկի:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դեռ մեկ տարի առաջ «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացրել էր նման նախագիծ, և բնականաբար, «Ժառանգությունը» կողմ է քվեարկելու այդ նախագծին: