|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ է կանչվել։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ձախողվել է Վրաստանի խորհրդարանում։
Խորհրդարանի 112 անդամներ գրանցում են անցել։ Օրինագծին երկրորդ ընթերցմամբ չաջակցեց 35 պատգամավոր, մեկ պատգամավոր կողմ էր։
Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի կանոնակարգի համաձայն՝ օրենքի նախագծի պաշտոնական հետկանչման համար անհրաժեշտ էր լիագումար նիստում ներկայացնել առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը և երկրորդ ընթերցմամբ տապալել այն։
Ինչ վերաբերում է երկրորդ օրինագծին, որն առաջին ընթերցմամբ քվեարկության չդրվեց, ինչպես բյուրոյի նիստում ասաց Շալվա Պապուաշվիլին, նախաձեռնողներն արդեն հետ են վերցրել այն։
Աղբյուրը՝ Վրաստանի Առաջին ալիք