|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ձայների` 46 կողմ, 66 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ում մերժվեց ՀԱԿ-ի նախաձեռնած` Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրենքի նախագիծը:
Մինչ քվեարկությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն, որպես որոշման նախագծի նախաձեռնորղներից մեկը, քվեարկելու է կողմ, որովհետև կարևոր է համարում ստանալ լրջագույն հարցերի պատասխանները: «Ովքեր թաքցնելու կամ վախենալու բան չունեն, կքվեարկեն կողմ»,- ասաց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ ամենաշատը ՀՀԿ-ն է այդ խնդրին լուրջ վերաբերվում, որովհետև, ըստ նրա, դրա պատասխանատվությունը ՀՀԿ-ի վրա է: «Նրանք, ովքեր ուզում են այս հարցից շոու սարքել, նման մեթոդները մեզ համար չեն, մենք ուսումնասիրել ենք առաջարկը և գտնում ենք, որ այժմ նպատակահարմար չէ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը: Ահա, թե ինչու դեմ ենք քվեարկելու»,- ասաց նա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը վստահեցրեց, որ որեւէ մեկը շոու սարքելու մտադրություն չունի, եւ կոչ արեց կողմ քվեարկել, բայց ՀՀԿ-ն, միեւնույն է, տապալեց հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը: