|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ապրիլի 16-ը հռչակել Հայ կինոյի օր:
Վարչապետը հայտնեց, որ օրինագիծը կներկայացնի ՀՀ մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանը, սակայն, նկատելով, որ նա բացակայում է, և դահլիճում նախարարի տեղակալն է, ասաց, որ կզեկուցի մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը: Վարչապետին հուշեցին, որ նախարարի տեղակալը ոչ թե Դավթյան է, այլ Գալստյան:
«Խառնեցինք: Զեկուցող՝ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյան»,- իրեն ուղղեց Փաշինյանը:
Գալստյանը զեկուցեց, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ մշակույթի ոլորտում, ի թիվս այլ միջազգայնորեն ընդունված տոների և մասնագիտական նշանակալի օրերի, որոնցից յուրաքանչյուրն ունի պատմական հիմնավորումներ և պատճառաբանություններ, արդեն իսկ կա Կինոյի միջազգային օր (դեկտեմբերի 28): «Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում»,- հիմնավորեց նախարարի տեղակալը:
Վարչապետն էլ արձագանքեց. «Այսինքն` քանի որ ունենք Կինոյի միջազգային օր, նպատակահարմար չենք համարում առանձին՝ սեփական օր ունենալ»: