|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ուղիղ կապ է տեսնում 100 տոկոս համամասնական ընտրակարգի ընդունման և արտահերթ ընտրությունների միջև: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց. «Մենք ուզում ենք արտահերթ ընտրությունների գնալ` 100 տոկոս համամասնականով»:
Նրա համոզմամբ` եռյակի ծավալած գործունեությունը, այն է` շտաբների բացումը, գեներացնելու է գործընթացը, ժողովրդի ու քաղաքական ուժի միասնությունն էլ կծառայի որպես իշխանությունների վրա ճնշող գործիք, և նման պայմաններում իշխանությունը ստիպված է լինելու հաշվի նստել ոչ իշխանական ուժերի պահանջի հետ:
«Որևէ թշնամական բան չկա, մենք առողջ քաղաքական մրցակցային հարաբերություններ ենք ուզում ձևավորել: Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կարվեն, Հանրապետականն էլ կստանա իր ձայները, մնացած քաղաքական ուժերն էլ կստանան իրենց ձայները»,- ասաց Միքայել Մելքումյանը: