Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ուկրաինայի իրավիճակի հետ կապված, երեկ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել. հայտնում է Лента. ру-ն:
Նա նշել է, որ Ժնևյան համաձայնագրից 1 շաբաթ է անցել, սակայն Ռուսաստանը ոչ մի ճիշտ որոշում չի կայացրել։ Քերին խոստացել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան քայլեր կձեռնարկեն, եթե Ռուսաստանը շարունակի շարժվել նույն ուղղությամբ։
«Ուղեգծի փոփոխության պատուհանը փակվում է»,- ասել է նա՝ Ռուսաստանին կոչ անելով հրաժարվել Ուկրաինայի հարցով ներկայիս քաղաքականությունից։
«Եթե Ռուսաստանը չդադարի սրել հակամարտությունը, թանկ կվճարի իր սխալի համար: Մենք պատրաստ ենք գործել»,-սպառնացել է Քերին։