|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առողջապահության նախարարությունում պատրաստվում էին դիմավորել նոր նախարարին։ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնել է Իզմիրլյան կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանի վրա։ Առողջապահության նախարարի պաշտոնը Արմեն Մուրադյանի մանկության երազանքն է եղել։ Դեռևս իր խորհրդական լինելու ժամանակվանից՝ 2008 թվականից, նրա մասին ընկերներն ու գործընկերները խոսել են ինչպես ապագա նախարարի։ Այս նշանակումը և Դերենիկ Դումանյանի պաշտոնաթողությունը համակարգում բացատրում են նրանով, որ Դումանյաններին ընտրության առաջ են կանգնեցրել՝ կամ հայրը, կամ որդին։ Եվ Դ. Դումանյանն ասպարեզը զիջել է որդուն։
Հիշեցնենք, որ Գուրգեն Դումանյանը, ով ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, նշանակվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ։ Ի դեպ, երեկ արդեն աշխատանքից ազատվել էր կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Վաչե Գաբրիելյանի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը, ով նախկին վարչապետի ամենավստահելի կադրերից մեկն էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։