|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեմ է արտահայտվել հեռուստաեթերում ալկոհոլի գովազդին եւ չի փոխի իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ նախարարը դեռ տարեսկզբին կառավարության այս տարվա առաջին` հունվարի 9-ին կայանալիք նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը բացասական եզրակացություն տալու նախագիծ էր բերել` կառավարության հաստատմանը դնելու: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ Դումանյանի դիրքորոշումը լսելուց հետո հայտարարել էր, որ պետք չէ միանգամից դեմ արտահայտվել ՀՀԿ-ական պատգամավորների նախաձեռնությանը:
«Ես կառավարության նիստին ներկայացրել եմ իմ դիրքորոշումը` հարցի հետ կապված: Վարչապետը հայտարարել է, որ հեղինակների հետ եւս մեկ անգամ կքննարկենք հարցը: Ի դեպ, այդ քննարկումը նշանակված է այսօր, եւ ես չեմ պատրաստվում փոխել իմ դիրքորոշումը»,- այսօր լրագրողներին ասաց նախարարը: