|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց կառավարությանը:
Նա նշեց, որ այսօր ԱԺ-ն ընդունեց թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ թույլատրելու մասին օրինագիծը, սակայն օրենքի պահանջն է՝ ունենալ կառավարության ներկայացրած օրենքի ազդեցության գնահատականը, և արդյո՞ք պատրաստվում է կառավարությունը հնգօրյա ժամկետում ԱԺ ուղարկել օրենքի ազդեցության գնահատականը՝ առողջապահական, սոցիալական, մրցակցության առումներով, ինչը նույնպես օրենքի պահանջ է: «Խնդրում եմ նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի դիրքորոշումը այս օրենքի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:
Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Սակայն Աղվան Վարդանյանը նշեց, որ ինքը ցանկանում էր լսել Դերենիկ Դումանյանի դիրքորոշումը, նաև կսպասեն կառավարության գրավոր պատասխանին: