|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
5 օր շարունակ հանրապետության ցածրադիր գոտիներում սպասվում է +40…+41 աստիճան տաքություն, օրական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր 5-6 աստիճանով: Այս կապակցությամբ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱԻՆ-ը բնակչությանը խորհուրդ է տալիս այս օրերին ցերեկը ժամը 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, արևի ուղիղ ճառագայթների ներքո մասսայական միջոցառումներից, օգտագործել շատ հեղուկներ, բացառել ալկոհոլային խմիչքների օգտագործումը, նաև հիշեցնում է, որ արևի ուղիղ ճառագայթների ներքո երկարատև ֆիզիկական աշխատանքը կարող է առաջ բերել արևահարություն»:
Նշենք, որ օգոստոսի 4-ից 8-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: